fbpx
Երևան

Երևանի ավագանու անդամ Կարինե Բաղդասարյանը դադարեցնում է իր լիազորությունները

Երևանի ավագանու անդամ Կարինե Բաղդասարյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է իր լիազորությունները և գրել․

«Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջև:

Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետևաբար, և ոչ մի հուշարձան ապահովգրված չէ խոշտանգումներից:

Չեմ կրկնվի նշելով մանրամասներ:

Բայց ինձ վերականգնեվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ