fbpx
Աշխարհ

Բախումներ զինվորականների և ցուցարարների միջև Վենեսուելայում․ կան զոհեր

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են սկսվել զինվորականների և հակակառավարական ցույցի դուրս եկած բազմության միջև։ Այս մասին հայտնում է Nacional պորտալը։

Մայրաքաղաքի մի շարք շրջաններում բարիկադներ են կառուցվել, լսվում է կաթսաների զրնգոց։

Ցուցարարները Կատիա շրջանում տարբեր առարկաներ են նետել Ազգային գվարդիայի մեքենայի ուղղությամբ։ Հատուկ նշանակության ուժեր են հանվել փողոցներ։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Ընդդիմադիր պատգամավոր Խոսե Օլիվարեսը հայտնում է հրազենի կիրառման արդյունքում 1 զոհի մասին, մինչդեռ հայտնի լրագրող Ռոման Կամաչոն հայտնում է 2 զոհի և 2 վիրավորի մասին։

Բոլիվար նահանգի Սան-Ֆելիքս քաղաքում ցուցարարները կրակի են մատնել երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը։

Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն ժողովրդին կոչ էր արել հունվարի 23-ին դուրս գալ փողոցներ։ Դեռևս երկուշաբթի բողոքի զանգվածային ալիք էր սկսվել Կարակասի միանգամից 3 շրջաններում ՝ հաջակցություն մի խումբ զինվորականների ապստամբության անհաջող փորձի։ Զինվորականները ձերբակալվել են։

Նշենք, որ երկրում ցույցի են դուրս եկել նաև գործող նախագահի կողմնակիցները։

https://www.youtube.com/watch?v=rx4esU5mnS4

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ