fbpx
Հասարակություն

Մարդատար մեքենան ու մոտոցիկլը բախվել են իրար․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Hayasa տիպի մոտոցիկլը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորը, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն է ստացել։

Ժամանել են ՀՀ ոստիկանության, պարեկային ծառայության աշխատակիցները:

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ