fbpx
Աշխարհ

Բայդենի և Պուտինի երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իրենք կորոշեն բանակցությունների թեմաները, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա:

«Օրակարգի վերաբերյալ առաջարկների պատրաստումը գագաթնաժողով անցկացնելու ամերիկյան նախաձեռնության ուսումնասիրման գործընթացի մի մասն է: Ի վերջո, առաջնորդներն իրենք են որոշելու գագաթնաժողովին քննարկման թեմաները»,- ասել է Լավրովը։

«Հիմնականն այն է, որ երկխոսությունը պետք է հիմնված լինի հավասարության, փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»,- հավելել է Լավրովը

Հայտնենք, որ ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ վերջնական պայմանավորվածություն չկա Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, բայց եթե այն ձեռք բերվի, գագաթնաժողովը կարող է անցկացվել «եվրոպական դիվանագիտական ​​մայրաքաղաքներից» մեկում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է՝ ամերիկյան կողմն ակնկալում է, որ երկու նախագահները կհանդիպեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Այս մասին տեղեկանում ենք Аргументы и факты թերթից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ