Բայդենը օրինագիծ է ստորագրել, որը ենթադրում է 10 տարվա ընթացքում մոտ 1,2 տրլն դոլարի ներդրում

Ամենադիտվածներ

25657_artak_zeynalyan_17_12_M

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրինագիծ է ստորագրել, որը ենթադրում է 10 տարվա ընթացքում մոտ 1,2 տրլն դոլարի ներդրում երկրի ենթակառուցվածքների զարգացման նախագծերում: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Փաստաթուղթը նախատեսում է շուրջ 110 մլրդ դոլար հատկացնել կամուրջների և ճանապարհների կառուցման համար: Եվս մոտ 73 մլրդ դոլար կներդրվի կանաչ էներգիայի անցնելու ծրագրերին։

Սա ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ներդրումն է հասարակական տրանսպորտի ոլորտի, ինչպես նաև վերջին 70 տարում ամենանշանակալի ներդրումներն են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման նախագծերում:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա թույլ կտա միլիոնավոր նոր աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում։

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ