ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ Վաշինգտոնը և դաշնակիցները կսկսեն ուկրաինացի օդաչուներին պատրաստել F-16 կործանիչների հետ աշխատելու համար։ Այս մասին նա ասել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին:
«Ես Զելենսկիին ասացի, որ ԱՄՆ-ը գործընկերների հետ միասին կսկսի ուկրաինացի օդաչուներին վարժեցնել չորրորդ սերնդի կործանիչներ, այդ թվում՝ F-16»,- ասել է ԱՄՆ նախագահը G7-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։