fbpx
Աշխարհ

Բայդենը խոստացել է բուժել քաղցկեղը նախագահ ընտրվելու դեպքում

2020 թվականի ընտրություններին ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստացել է բուժել քաղցկեղը, եթե նրան պետության ղեկավար ընտրեն: Այս մասին հաղորդում է Fox New-ը:

Նշվում է, որ նման հայտարարությամբ նա հանեդս է եկել ամերիկյան Օտտումա քաղաքում ելույթի ժամանակ: Բայդենի որդին 2015 թվականին 46 տարեկանում մահացել է գլխուղեղի քաղցկեղից:

Նախագահի թեկանծուի խոսքով՝ հիվանդության պատճառով ընտանիքի անդամին կորցնելուց հետո բոլորը փորձում են աջակցել նրա հարազտներին եւ ասում են, որ գիտեն, թե ինչ ես դու զգում, բայց իրականում նրանք պատկերացում չունեն դրա մասին:

«Դրա համար ես այդքան երկար աշխատել եմ իմ կարիերայի ընթացքում, որպեսզի համոզվեմ, որ… Ես խոստանում եմ, որ նախագահ ընտրվելու դեպքում, դուք կտեսնեք ամենակարեւոր բանը, որը կփոխի Ամերիկան, մենք կբուժենք քաղցկեղը», — ասել է Բայդենը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը վիրավորել էր իր մրցակից, 2020 թվականի ընտրությունների ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին՝ նրան «բթամիտ» անվանելով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ