Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով երկուշաբթի օրը՝ հունիսի 26-ին, աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ հանդիպում անցկացնել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ինչպես նաև նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը խաղաղություն և միջպետական հարաբերությունների հաստատման «երկկողմ համաձայնագրի մասին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։