ԲԴԽ-ն 607 միլիոնից ավելի հետ է ուղարկել Կառավարության պահուստային ֆոնդ

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասյօրվա մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ իրենց այս տարվա բյուջեն ամբողջությամբ կրկնել է 2019 թվականի բյուջեն։

Նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը 607 միլիոն դրամից ավելի հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ։

Նրա խոսքով՝ Արցախի համար դրամահավաքի ընթացքում ԲԴԽ-ն 22 միլիոն 340 հազար դրամ վճարել է Արցախի ֆինանսների նախարարության գանձապետարան։

Ամենաթարմ