ՏՏ

Բերդում Թումո տուփ է բացվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կրեատիվ տեխնոլոգիաների Թումո կենտրոնի Facebook-ի էջում գրված է․

«Գավառի Թումո տուփի բացումից ընդամենը օրեր անց նախագիծը, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության, Հայգ հիմնադրամի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, կյանքի կոչվեց նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում:

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի, Ամունդի-ԱԿԲԱ-ի տնօրեն Հովիկ Մազեջյանի (ուղիղ կապով) և Թումո տուփի առաջին ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ծանոթություն Տուփի հնարավորությունների ու Տավուշում ապագա ծրագրերի հետ:

Հայաստանի ու Արցախի մյուս համայնքնե՜ր, սպասեք նոր Թումո տուփերի ամենուրեք»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ