ԲԴԽ-ում շարունակվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով նիստը

Ամենադիտվածներ

Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությունը։

Հարցի քննությունը մեկնարկել էր երեկ՝ հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամներին որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։

Նշենք, որ նիստը հրավիրել է ԲԴԽ գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ:

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։

Տավարացյանը, բացի այն, որ նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, նաև իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։ Եվ քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, և իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի երեք անդամները հրավիրել են նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

Ամենաթարմ