fbpx
Իրավական

ԲԴԽ նախագահը դիմել է Արարատ Միրզոյանին՝ Բաբաջանյանի արտահայտությունների հարցով

ԲԴԽ նախագահ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից էթիկայի կոպիտ խախտումները քննելու համար հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով։

Վարդազարյանը իր դիմումում նշել է, որ Արման Բաբաջանյանն իր կողմից հնչեցված արտահայտություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր՝ որպես ԱԺ–ում հարցի քննարկման մասնակցի հանդեպ, դրսևորել պատգամավորին ոչ վայել վարքագիծ:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը ԱԺ նիստի ժամանակ դիմելով ԲԴԽ նախագահին` ասել էր. «Եկել եք, սատանի մայլեն քյանդրբազություն եք անում, բոլոր տեսակի ձեր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»: Ապա հավելել էր, թե Վարդազարյանը չգիտի, թե ինչ ղալաթ է բերել իր գլխին նոյեմբերի 15-ին արած հայտարարությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ