Beeline Armenia-ն հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում, որով տեղեկացրել է, թե ինչու էր այսօր խափանվել ընկերության մատուցած ինտերնետ ծառայությունը։
«Beeline-ը տեղեկացնում է, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները, որի արդյունքում մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաև ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում:
Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում:
Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ, և նախկինում էլ մեր բաժանորդները զրկվել են կապի միջոցներից մալուխները վնասելու հետևանքով»:
https://www.facebook.com/beeline.am/posts/4002321246462365?__cft__[0]=AZWr1N-nSv65dnP6o_QvG80EXbxNXK20OKwbzxm7YA-I-o5Dzcd698xdG2Qn12l3iIhPFS8EESC7G-GAURotCFTyyetbbFBOv_oNrIxKSjqud-QaZhRFe8tH_0rEHDXN_NT0Gq9kYVlwAtuXRR9SI9mOULmun3sxh8_KZMo_qMblqxpy04XhV7dzRiIgNO0FY2A&__tn__=%2CO%2CP-R