Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հռչակագիր է ընդունել, որով սեպտեմբերի 21-ը հռչակվել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»։
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան Facebook-ի պաշտոնական էջից։
«Մեր շնորհակալությունն ենք հայտնում Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերին՝ սեպտեմբերի 21֊ը Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր» հռչակելու համար», – ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/EmbassyofArmenia/posts/4455570324512952
