Բելառուսում ցույցերի ընթացքում ձերբակալված 25-ամյա տղամարդը մահացել է․ The Guardian

The Guardian պարբերական-ի հաղորդմամբ՝ Բելառուսի իշխանությունները հաստատել են, որ ոստիկանության կողմից ձերբակալված 25-ամյա տղամարդ է մահացել:

Օգոստոսի 10-ին ոստիկանները ձերբակալել են Ալեքսանդր Վիխորիին Գոմել քաղաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Ձերբակալվածի մոր խոսքով՝ տղան սրտի հետ կապված խնդիրներ ուներ, և ժամեր շարունակ նրան պահել են ոստիկանական մեքենայում, վիճակն էլ վատացել է:

Վիխորի մայրը հայտնել է, որ ոստիկանությունը իրեն ոչ մի տեղեկություն չի տվել տղայի մասին: Նա տղայի մահվան մասին իմացել է միայն օգոստոսի 12-ին:

«Ես նրան այս բոլոր օրերի ընթացքում փնտրում էի: Ինձ ոչ մի բան չէին հայտնում: Այսօր ինձ գրեցին, որ Սաշան դիահերձարանում է», – նշել է մահացած ցուցարարի մայրը:

Ալեքսանդրի մայրը ընդգծել է, որ որդին ցույցերին չի մասնակցել, նա գնացել է ընկերուհու մոտ:

Հիշեցնենք, որ գոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: Ընտրողները ընդդիմության կոչով հավաքվել են ընտրատեղամասերի առաջ, բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև, մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել:

Ամենաթարմ