Ռոնալդուն կշարունակի մնալ Յուվենտուսի կազմում

Ամենադիտվածներ

Չես կարողանում հավատալ, որ Ռոնալդուն 35 տարեկան է․ Պարատիչի

Վերջերս լուրեր էին շրջանառվում, թե Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է հեռանա ակումբից, քանի որ ցանկանում է խաղալ այլ ակումբում:

AS-ի հաղորդմամբ՝ հարձավողը շարունակելու է ներկայանալ «Յուվենտուսի» կազմում։

35-ամյա Ռոնալդուի շրջապատից հերքել են այն լուրերը, որ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հարձակվողի ծառայությունները առաջարկել է այլ ակումբների։ Այդ ակումբների շարքում եղել է նաև «Բարսելոնան»։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ գործում է մինչև 2022-ի հունիսի 30-ը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ