Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել:
Ըստ արդյունքների` երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:
Բոլոր թեկնածուները, բացի Լուկաշենկոյից, բողոքարկել են ընտրությունների արդյունքները:
Հայտնենք, որ ընտրություններին մասնակցել է 5,8 մլն մարդ, վաղաժամկետ քվեարկությանը՝ ավելի քան 2,8 մլն մարդ:
Այս մասին հայտնում է Tut.by-ն: