fbpx
Աշխարհ

Չենք բացառում, որ պատժամիջոցներ կկիրառենք Բելառուսի նկատմամբ. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ չի բացառում պատժամիջոցների կիրառումը և Բելառուս նավթի մատակարարումների դադարեցումը, քանի որ երկրում նախագահական ընտրությունները հետո տեղի են ունեցել ոչ ցանկալի իրադարձություններ:

«Դուք դատապարտել եք ընտրությունները Բելառուսում, և Դուք դատապարտել եք նաև անվտանգության ուժերի կողմից կիրառված բռնություններն այդ ընտրություններից հետո: Սակայն ի՞նչ է դա նշանակում ԱՄՆ-ի և Բելառուսի միջև հարաբերությունների ապագայի համար, մասնավորապես` երկու ասպեկտների հետ կապված` Բելառուսին ամերիկյան նավթի մատակարարման և ԱՄՆ դեսպանի` Մինսկ ուղարկելու»,- հարցրել է լրագրողը:

Պոմպեոն հայտնել է, որ իրենք անասելի մտահոգված են ընտրությունների կապակցությամբ և խորապես հիասթափված են:

«Դե ինչ, մենք պետք է մշակենք դա (պատժամիջոցների կիրառումը և նավթի մատակարարման դադարեցումը): Ինչպես Դուք նշեցիք, մենք անասելի մտահոգված էինք ընտրությունների կապակցությամբ և խորապես հիասթափված էինք, որ դրանք ավելի ազատ ու արդար չէին: Մենք ավելի վաղ նման պահվածք տեսել էինք և դատապարտում ենք, թե ինչպես է դա դրսևորվում: Այնուհետև մենք ականատես եղանք բռնություններին և դրա հետևանքներին»,- ասել է Մայք Պոմպեոն` հավելելով, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ վերաբերմունքն անհամատեղելի է նրա հետ, թե ինչպես պետք է վարվեն նրանց հետ:

«Մենք դեռ չենք կողմնորոշվել պատշաճ պատասխանի առումով, բայց ես կարող եմ ասել ձեզ հետևյալը. մենք կաշխատենք մեր եվրոպացի ընկերների հետ, մեր ազատասեր ընկերների հետ, որոնք հավասարապես մտահոգված են կատարվածի կապակցությամբ: Մենք լավ արդյունքներ ենք ցանկանում բելառուս ժողովրդի համար և համապատասխան գործողություններ կձեռնարկենք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Պատասխանելով պատժամիջոցների հավանականության և Բելառուս նավթի մատակարարման դադարեցման մասին հարցին` Մայք Պոմպեոն ասել է. «Վստահ եմ, որ մենք կքննարկենք այս կետերից յուրաքանչյուրը: Ամենակարևորը, որ պետք է նշել, չափանիշներն են: Ի՞նչ ենք մենք անհրաժեշտ համարում անել, ոչ միայն Միացյալ Նահանգների կողմից միակողմանի կերպոց, այլև բազմակողմանի` բելառուս ժողովրդի համար լավ արդյունքներ ապահովելու համար` լինի դա պատժամիջոցների կիրառում, թե որոշումների կայացում արտադրանքի մատակարարման վերաբերյալ: Այս բոլոր հարցերը դեռ պետք է լուծել»:

Պոմպեոն հավելել է, որ դեռ պետք է հետևել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները մոտ ապագայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ