fbpx
Հասարակություն

Մեր շենքի ու հարակից շենքերի հպարտ քաղաքացիները դուրս են գալու բակ. Դավիթ Պետրոսյան

Դավիթ Պետրոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ այսօր իրենց շենքի և հարակից շենքերի բնակիչները դուրս կգան բակ, որպեսզի պաշտպանեն սեփական երկրում, թաղում արժանապատիվ ապրելու իրանց իրավունքը:

«Վաղը ժամ 18:00-ին մեր շենքի ու հարակից շենքերի հպարտ քաղաքացիները դուրս են գալու բակ պաշտպանելու սեփական երկրում, թաղում արժանապատիվ ապրելու իրանց իրավունքը:

Մեր շենքի բնակիչների մոտ 100 ստորագրություններին պատասխան տրվեց, որ շինթույլտվություն տալիս հաշվի կառնվեն մեր հարցադրումները:

Հաշվի է առնվել ոչինչ:

Կցված նկարում կտեսնենք նախագիծ, որը սուտ է, պատկերված նկարում կանաչապատ տարածության փոխարեն սեփական տներ են ու տների բնակիչերը չգիտեն, որ իրանց տները էլ չեն լինելու……..շենքից 10 մետր հեռավարություն, անժամկետ աղմուկ, փոշի:

Նման վերաբերմունք քաղաքացիների հանդեպ ցույց չեն տալիս, նման արհամարհական վերաբերմունքը խոսում է կա՛մ բարդակի կամ քաղաքացիներին բանի տեղ չդնելու մասին:

Հուսով ենք տարածք կգան պաշտոնյաներ, ու մենք մեր հարցերի պատասխանները կստանանք:

Աղբյուր Սերոբ 7»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/davidpetrosyan.david/posts/4717106281636620

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ