fbpx
Աշխարհ

Բելառուսը կբարձրացնի ռուսական նավթի տարանցման սակագինը

Մոսկվան և Մինսկը համաձայնության են եկել սեպտեմբերից 3.7%-ով բարձրացնել Բելառուսի տարածքով ռուսական նավթի տարանցման մաքսատուրքը։ Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Տարանցման նոր սակագինը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Դրա նպատակն է փոխհատուցել Բելառուսի եկամուտների կորուստները՝ պայմանավորված տարանցվող նավթի ծավալների կրճատմամբ։

Դա կապված է այն բանի հետ, որ «Դռուժբա» նավթամուղով ռուսական նավթի տարանցման ծավալները նվազել են: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2019թ.-ի ավարտից հետո վերլուծել բելառուսական տարածքով անցնող նավթի ծավալները, ինչից հետո հնարավոր է մաքսատուրքերի հետագա փոփոխություն:

Հիշեցնենք, որ ապրիլին «Դռուժբա» նավթամուղում քլորիդներ էին հայտնվել: Դրանից հետո Ուկրաինան, Լեհաստանը և Գերմանիան որոշ ժամանակով դադարել էին ընդունել ռուսական «կեղտոտ» նավթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ