Կարիմ Բենզեման խոսել է կայանալիք «Ռեալ»-«Չելսի» խաղի մասին։
Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում, որը կկայանա ապրիլի 6-ին։
«Ֆավորիտ չկա. նայեք ՊՍԺ-ի հետ հանդիպմանը. մենք առաջին խաղի ֆավորիտն էինք։ Իսկ երկրորդում արդեն ՊՍԺ-ն դարձավ ակնհայտ ֆավորիտ։
Այնպես որ, դա ոչինչ չի նշանակում: «Չելսին» շատ լավ թիմ է, բայց մենք այնտեղ կգնանք լավ արդյունքի հասնելու համար»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը L’Equipe-ին: