fbpx
Հասարակություն

Բերդ համայնքում ռուսական ռազմակայան է կառուցվում․ Հայրապետյան

Լրագրող Գոհար Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Տավուշի մարզի Բերդ համայնքում ռուսական ռազմակայան է կառուցվում։ Կառավարությունն օրերս ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարեց։

Ռուսներն այցելել են տարածք, տեղի բնակիչների հետ շփվել են։

Նշվում է, որ ռուսական ռազմակայան է կառուցվում այնտեղ, և դա նաև ռուս քաղաքագետներն են ասում։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Վրաստանից Իրան ընկած հատվածի ուղիղ մեջտեղում արդեն իսկ ռուսական ռազմական կոնտինգենտ է կանգնելու։

Կարող ենք ենթադրել, որ Իրանի և Վրաստանի հետ անգամ մոտ ապագայում Հայաստանը ստիպված է լինելու չեռեզ Ռուսաստան շփվել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ