fbpx
Արցախ

Առաջնայինը պարզելն է, թե Բերձորի և հարակից գյուղերի խնդիրը ո՞ր օրենքով պետք է կարգավորվի․ Կարագոզյան

Azat TV-ին զրուցել է «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանի հետ։

– Արդեն մի քանի օր է դուրս եք եկել փողոց, ո՞րն է ձեր պայքարի պահանջը։

– Պահանջների մասին առիթ ունեցել ենք հրապարակային կերպով խոսելու և տարբեր հարթակներում հրապարակել ենք բոլոր պահանջները։ Իհարկե, կարող եմ կրկնել, բայց միտքը և առաջնային խնդիրը նրանում է, որ հայրենիքից նորից մի կտոր չկտրեն թշնամու պահանջով, ես նկատի ունեմ Բերձորը և հարակից գյուղերը։ Քանի որ թշնամին անընդհատ պահանջելու է:
Իմ արտահայտություններում Ձեզ զարմացրեց ավելի թշնամի՞ բառը, թե՞ հայրենիք բառը։ Ուրեմն ասեմ, թշնամին
այն է, ով քեզանից խլում է հայրենիքդ, իսկ այս պարագայում հաստատ դրանք մեկից շատ ավելի են, որը անհեռատես և ապիկար քաղաքականության արդյունքէ։ Եվ անկախ նշածս փաստից, Արցախում հայեր են ապրում, ինչպես Բերձորում և հարակից գյուղերում և անկախ այն հանգամանքից, թե տվյալ տարածքը ո՞ր պետությանն է պատկանում, միևնույնն է այնտեղի բնակիչները շարունակում են ունենալ այնտեղ ապրելու, ինքնորոշվելու (այս կամ այն պետությանը միանալու կամ անկախություն հռչակելու) իրավունք։ Ներկայումս սա է մեր առանցքային պահանջը։

May be an image of outdoors and text– Որևէ արդյունքի հասե՞լ եք։

– Ձեր առաջին հարցում վկայեցիք, որ մի քանի օր է ինչ դուրս ենք եկել փողոց, այնպես որ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, իսկ այս պահին համարում եմ, որ կարճ ժամանակամիջոցում համախոհների հետ միասին ձևավորել պահանջներ, գտնել լուծումներ, ներկայացնել պահանջներ ՀՀ կառավարությանը։ Սա ևս կարելի է համարել մի քանի օրվա պայքարի փոքրիկ արդյունք։ Սակայն գործողությունները դեռ կիսատ են, շատ անելիքներ ունենք, իսկ ժամանակ չկա պարզապես, ինչով էլ պայմանավորված է հանրության այլ շերտերի պասիվությունը։ Հավատ չկա պարզապես, որ այս պարագայում կարող ենք արագ արդյունք ֆիքսել, բայց պետք է անել անհնարինն ու ամենադժվարը թեկուզ 1 տոկոս արդյունքի համար։ Հավատացեք հայրենիք կորցնելն ավելի ծանր բան է։

– Ըստ ձեզ՝ ի՞նչ է պետք անել առաջնային, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից։

– Պետք է պարզել, թե Բերձորի և հարակից գյուղերի խնդիրը ո՞ր օրենքով պետք է կարգավորվի։ Հայաստանի՞, Արցախի՞, Ադրբեջանի՞, թե ՌԴ օրենքներով։ Ուրեմն, անկախ նրանից, թե որ օրենքներով, դա ուղիղ կերպով մարդու իրավունքները հարգելու պարտավորության հարց է, և մասնավոր դեպքում սա Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորություններին վերաբերող հարց է, և ստեծված իրավիճակում տուժում են մարդկանց առնվազն սեփականության իրավունքները։ Այսքանը հաշվի առնելով պիտի ասեմ, որ իրավիճակից դուրս գալու նույնիսկ մի քանի ճանապարհներ կան, որոնք նաև պայմանավորված են նախաձեռնության նկատմամբ, և հանրության, և կառավարության հետագա վերաբերմունքից։

– Արձագանք ստացե՞լ եք որևէ պետական կամ իշխանական մարմիններից։

-Մի քանի օրում հնարավոր չէր այսպիսի գործողություններ և սկսել, և իրականացնել, և արձագանք ունենալ պետական կամ իշխանական մարմիններից։

– Ի՞նչ եք պատրաատվում առաջիկայում անել։

– Առաջիկայում անելիքներն արդեն հրապարակված են, սակայն պայմանավորված իրադարձությունների զարգացմամբ,
որոնք ենթակա են փոփոխությունների ամեն րոպե։ Հնարավոր է, որ մենք առաջիկա անելիքներում ևս փոփոխություներ ունենանք, որոնց մասին հիմա պետք չէ խոսել։ Այսքանը, շնորհակալություն։

Նախաձեռնության առաջիկա միջոցառմանը միանալու համար անցեք հղումով։

Հեղինակ՝ Ռիտա Մնացականյան

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ