Հազարավոր մարդիկ կիրակի օրը Բեռլինում կազմել են մարդկանցից բաղկացած շղթա, ի նշան բողոքի՝ ռասիզմի և սոցիալական անհավասարության դեմ:
Կազմակերպիչները ասում են, որ առնվազն 20,000 մարդ է հավաքվել Գերմանիայի մայրաքաղաքում՝ շղթան կազմելու համար, որը ձգվում էր ինը կիլոմետր՝ Բրանդենբուրգի դարպասից մինչև Նեուկոելն թաղամաս՝ Բեռլինի հարավ-արևելքում:
Ցուցարարները, որոնց զգուշացվել էր՝ կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, միացել են այն դաշինքին, որը հայտնի է որպես «համերաշխության ժապավեն» անունով:
Ավելի փոքր ցույցեր են անցկացվել նաև Լայպցիգում և Համբուրգում, որոնց, կազմակերպիչների հաղորդմամբ, մասնակցել է 2.500 մարդ։
Մամուլի խոսնակ Գեորգ Վիսմայերը շեշտեց, որ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի է խորացնում գոյություն ունեցող անհավասարությունները: Շատերը գտնվում են ռիսկի տակ»:
Վերջերս Բեռլինը վերացրեց կորոնավիրուսային վարակով պայմանավորված սահմանափակումները այն մարդկանց համար, ովքեր կարող են մասնակցել ցույցերին, բայց սոցիալական հեռավորության կանոնները դեռևս պահպանվում են` մարդկանց առնվազն 1,5 մետր հեռավորություն պահելու պահանջը:
Անցած հանգստյան օրերին Բեռլինում առնվազն 15,000 մարդ մասնակցեց ռասիզմի դեմ կազմակերպված ակցիային, որոշ դեպքերում խստորեն քննադատելով պաշտոնյաներին:
Մայիսի 25-ին Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով աշխարհում տեղի ունեցած բազմաթիվ ցույցերից մեկն էր, ով մահացավ այն բանից հետո, երբ սպիտակամորթ ոստիկանը ծնկներով սեղմել էր նրա պարանոցը։
Աղբյուրը՝ euronews.com։

