fbpx
Իրավական

Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրողները: Նրանք բողոքում են, որ 2018-ից սկսած՝ Հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների արդյունքում իրենց գործը տուժում է:

«Հարկային օրենսգրքում կան շատ վատ դրույթներ կոնկրետ բեռնափոխադրողների համար: Ճանապարհային հարկը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում հայ ռեզիդենտ բեռնափոխադրողների և ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողների համար: Մեզ մեր շուկայից հանում են»,- այս մասին հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից Արտակ Գիժլարյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցը նշեց, որ այսօր շատ կարճ խոսել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ և նա իրենց մատնանշած խնդիրներին տվել է հետևյալ պատասխանը.

«Ես կատարող եմ»:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ