fbpx
Աշխարհ

Բեյրութի նավահանգստի տարածքում մինչ օրս պայթյունավտանգ նյութեր կան

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Բեյրութի նավահանգստի տարածքում մինչ օրս կան պայթյունավտանգ նյութեր։ Ծովային նավահանգստի տնօրեն Բասեմ Քեյսին հայտնել է, որ մաքսային ծառայությանը դրանք Լիբանանի մայրաքաղաքից հանելու հայտ է ուղարկվել։

«Մինչ այժմ նավահանգստում պայթյունավտանգ նյութեր են մնում: Մենք նամակ ենք ուղարկել իրավասու մարմիններին և պահանջել ենք մաքսային ծառայությունից դրանք դուրս բերել», –  Քեյսիի խոսքերն է մեջբերում «Էլ Նաշրա» լիբանանյան ինտերնետային լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում հզոր պայթյուն էր որոտացել:  Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի է ճանաչվել, քաղաքում մինչև սեպտեմբերի 19-ը արտակարգ դրություն է մտցվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ