«Ռեալ» Մադրիդի վինգեր Գարեթ Բեյլը բարկացել է, քանի որ իր տեղափոխությունը չինական «Ցզյանսու Սունին» ակումբ ձախողվեց։ Սրա պատճառով Բեյլի հարաբերությունները վերջնականորեն փչացան մադրիդյան ակումբի ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում է The Sun բրիտանական պարբերականը։
Վերջերս հաղորդվում էր, որ Բեյլը մոտ է չինական ակումբ տեղափոխվելուն։ Չինաստանում ուելսցուն առաջարկել էին 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 22 միլիոն եվրո աշխատավարձով։ Բայց Բեյլի տեղափոխությունը ձախողվեց, քանի որ «Ռեալում» չինական ակումբի առաջարկ համարել են անշահավետ։
Սրա հետ մեկտեղ՝ մադրիդցիները հետաքրքրված չեն Բեյլին ակումբում պահելու հարցի շուրջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ շուտով Բեյլը կհեռանա թիմից։