Երեկ կայացած Ֆրանսիա-Պորտուգալիա հանդիպման ժամանակ Կարիմ Բենզեմանը դուբ ձևակերպեց։
Դրա շնորհիվ նա գերազանցեց լեգենդար Զինեդին Զիդանի ռեկորդը։
Դուբլ անելու պահին Բենզեման 33 տարեկան 186 օրական էր ու նա դարձավ Ֆրանսիայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով Ֆրանսիայի հավաքականում մեկ խաղում 2 գոլ է խփել Աշխարհի կամ Եվրոպայի խաղարկություններում։
Զիդանն դուբլ ձևակերպել էր 2004 թվականին, երբ 31 տարեկան և 356 օրական էր։
Հիշեցնենք, որ վերոնշված հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Խաղում դուբլի հեղինակ դարձավ նաև Կրիշտիանու Ռոնալդուն։