Սլովակիայի «Ժիլինայի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն աճել է 50 տոկոսով՝ 600 հազար եվրոյից դառնալով 900 հազար եվրո։
Այս մասին վկայում են Transfermarkt-ի հրապարակած վերջին տվյալները։
Այսպիսով՝ Բիչախչյանը դարձել է «Ժիլինայի» ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեցող ֆուտբոլիստը։
Նշենք, որ հայազգի կիսապաշտպանը Սլովակիայի առաջնությունում այժմ 4-րդն է իր տրանսֆերային արժեքով։