Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս 750 միլիոն դոլարի սպառազինություն կտրամադրի Ուկրաինային։
Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր անանուն աղբյուրներին։
Նշվում է, որ Բայդենը զենքի տրամադրման ֆինանսավորումը հաստատելու է իրեն վերապահված հատուկ իրավասությունների շրջանակում, որով ԱՄՆ նախագահն իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության ապրանքներ կամ ծառայություններ փոխանցել, եթե իրավիճակն արտակարգ է։

