fbpx
Աշխարհ

Բոլիվիայում նոր կառավարություն է ձևավորվում

Սենատոր Ժանին Անիեսը, որը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն է դարձել Էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորմանը: Այս մասին հաղորդում է Los Tiempos-ը:

Հրատարակության տվյալներով՝ նոր կաբինետի կազմում տեղ է գտել երեք կին:

Նա արտաքին գործերի նախարար է նշանակել նախկին դիվանագետ Կարեն Լոնգարիկին, պաշտպանության նախարար՝ Ֆեռնանդո Լոպես Խուլիոյին, էկոնոմիկայի նախարար՝ Խոսե Լուիս Պարադային, ներքին գործերի նախարար՝ Արտուրո Մուրիլիոյին: Զինված ուժերի՝ պաշտոնը թողած գլխավոր հրամանատարի փոխարեն, որը Մորալեսից պահանջել էր հեռանալ պետության ղեկավարի պաշտոնից, նշանակվել է Կառլոս Օրելյանե Սենտելյասուն: Բոլիվիայի կառավարությունում 20 նախարարական պաշտոններում ներկա դրությամբ նշանակվել են 11 նախարարներ:

Անիեսը հայտնել է, որ կառավարության նոր կազմն անցումային բնույթ ւնի:

Հիշեցնենք, որ արդեն նախկին նախագահ Մորալեսը իր հրաժարականի մասին հայտնել է նոյեմբերի 10-ին իր վերընտրման հետ կապված երկրում հրահրված զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ