fbpx
Քաղաքականություն

Սամվել Բաբայանի ասածից բխում է, որ սահմանագծում և սահմանազատում չի լինելու․ Այվազյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում մի քանի ուշագրավ մտքեր է առանձնացրել Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցից՝ Պետրոս Ղազարյանի մոտ, ու նաև ներկայացրել եզրակացություններ՝ այդ մտքերից բխող։

«1. Նոյեմբերի 9-ին «ռուսական մանդատ» են տալու Արցախին, ասել կուզի՝ մտցնելու են «ռուսական հովանավորության» ներքո ինչ-որ հայտարարությունով: Այսինքն, բխում է, որ բանակցում են Նիկոլ-Ալիև-Պուծին եռաչափով, որը հերքել էր ՀՀ ԱԳՆ-ն:

2. Հերքում է, որ բացվելու են տարածաշրջանային կոմունիկացիաները, սահմանները: Այսինքն, բխում է, որ Նիկոլ Փաշինյանը չի բերում տարածաշրջանում խաղաղության դարաշրջան, որը հայտարարել է բազմիցս:

3. Հայտարարում է, որ սահմանագծում-սահմանազատումը բխում է ՀՀ շահերից, որով ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ չի ներառվում Արցախը: Այսինքն, բխում է, որ սահմանագծում և սահմանազատում տեղի չի ունենալու, քանի որ Ադրբեջանի նպատակների մեջ չի մտնում մի գործընթացի մասնակցել որպես հաղթող կողմ, ինչը իր շահերին հակասում է:

4. Նշում է, որ որպես արտախորհրդարանական ուժ ինքը և Սանասարյան Դավիթը լինելու են ԱԺ քառասունչորսօրյա պատերազմի քննող հանձնաժողովի անդամ, և ինքը ունի արդեն իսկ կարծիք, որ դավաճաններ չեն եղել: Այսինքն, կասկածի տակ է դնում իր անաչառությունը, որ դավաճանների հայտնաբերելու պարագայում չեն հրապարակվի դրանց անունները կամ այդպես էլ չեն բացահայտվի:

5. Ասում է, որ ինչ-որ մասնագետներ են աշխատում փաստաթղթերի վրա և դատի են տալու ՄԱԿ-ին, որ խախտել է իր կանոնադրությունը և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂԻՄ-ը: Այսինքն, բխում է, որ սրա մասին վաղ հայտնելով, հնարավորություն է տրվում Ադրբեջանին հակափաստարկներ մշակել կամ մի այլ միջոց ձեռնարկել խափանելու սույն գործընթացը: Իհարկե, ինքս չգիտեմ, թե տեխնիկապես ինչպես են դատի տալու կամ, որ դատարանին են դիմելու ՄԱԿ-ի հարցով:

6. Սամվել Բաբայանի մարտական ուղին հարգում եմ, բայց անհնար է ընկալել իրեն ազատական դաշտում՝ չբացառելով նրա հայացքները, համենայնդեպս ոչ մի խոսք չեմ լսել, որը բնորոշ է ազատական գաղափարներին: Եվ չեմ պատկերացնում, թե ինչու և ինչպես եղավ, որ Հայաստանի համար կարևոր մարդիկ, ինչպես Բաբայանն է, Ջալալն է, ու միգուցե այլոք ևս, տեղափոխվեցին Հայաստան, ստացան պաշտոններ՝ «թողնելով» Արցախն այս ծանրագույն ժամանակներում», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ