fbpx
Աշխարհ

Ֆիդանը Բլինքենի հետ զրույցում ԱՄՆ-ին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունն Իսրայելի վրա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն Իսրայելի վրա՝ դադարեցնելու հարձակումները Գազայի հատվածի վրա։

Այս մասին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

«Նշելով, որ իրավիճակը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում վատթարանում է, Ֆիդանը կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն Իսրայելի վրա հարձակումները դադարեցնելու համար: Նա նաև ընդգծել է, որ ամբողջական հրադադարի հաստատումից հետո Իսրայելը պետք է գա բանակցությունների սեղանի շուրջ՝ արդար և մշտական խաղաղության հասնելուն»,- ասել է աղբյուրը։

Բանակցությունները, ինչպես նշվում է, կայացել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Բացի այդ, կողմերը քննարկել են «ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարները, Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ