«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Facebook-ի իր էջում գրել է․
«Պատասխան ՌԴ պետդումայից՝ իմ ակցիային։ Ռուսաստանը նահանջում է…
Ասում են, որ ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը մի քանի մասից բաղկացած հարցազրույց է տվել՝ կապված Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Եվ մասնավորապես անդրադառնալով իմ ակցիային ասել է.
«Մեր երկրում նմանատիպ քայլի գնալը վրձնով կամ մուրճով, լինես դու պատգամավոր կամ շարքային քաղաքացի, նշանակում է վանդալների հետ կանգնել նույն հարթակի վրա։ Սպասեք բումերանգին։ Մեր դեպքում դա իրեն երկար սպասեցնել չտվեց և Վինոգրադովի կաթնեղբայր որպես հանդես եկավ Շահեն Հարությունյանը Երևանից, ով կարմիր ներկ լցրեց մեր մեծ գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա…։
… Վինոգրադովի և Հարությունյանի մոտ ոչ թե խելքից պատուհաս վիճակ է, այլ դրա բացակայություն»։
Դա բնական և տրամաբանական է, որ ռուսները պետք է վիրավորեին ինձ, բայց փաստացի, ինձ վիրավորելուց բացի, ՌԴ պաշտոնյան վիրավորում է նաև Վինոգրադովին։ Իսկ այստեղ հարց է առաջանում, ինչու՞ նման պաշտոնյաներ չէին քննադատում Վինոգրադովին՝ մինչև իմ արժանապատվության ակցիայի իրականցումը։
Ես չեմ կարծում, թե ռուս ժողովուրդը այդքան անխելք կգտնվեր, որ քաղաքային խորհրդի պատգամավոր կընտրեր՝ ինչպես Զատուլինն է ասում «խելքի բացակայություն ունեցող մարդուն»։
Անկախ ամենինչից, եթե հակառակորդը տեսնում է, որ իրեն արժանապատվորեն պատասխանում են, ապա այլ ելք չի մնում քան հանդես գալ նման դիրքերից։
Որքան էլ ցավ եմ ապրում, որ իմ այդ քայլով մեծ հարձակումների և ճնշումների ենթարկվեցի իմ սեփական ժողովրդի կողմից, բայց ես զգում եմ հպարտ, որ ոչ միայն կարողացել եմ այդ ակցիայով պատասխանել ՌԴ-ին և հաղթանակած դարձնել բոլոր այն մարդկանց ովքեր ցանկանում էին պատասխանել, այլ նաև ստիպեցինք, որ Զատուլինի պես մարդը Նժդեհին դրական լույսի ներքո ներկայացնի՝ թեկուզ վիճելի կերպով»։
Զատուլինի պատասխանը՝ այստեղ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1485169361642412&id=100004480862506