Սխտորը բնական հակաբորբոքային է

Ամենադիտվածներ

Սխտորը յուրաքանչյուր առողջ մարդու սննդակարգի պարտադիր մաս պետք է կազմի։

Սխտորը վիտամինների, հանքային և այլ օգտակար նյութերի մեծ աղբյուր է։ Բացի օգտակար լինելուց, այն նաև հիանալի համ է հաղորդում ուտեստներին։

Սխտորը բնական հակաբորբոքային է, որի բաղադրության մեջ կան 150-ից ավելի կենսական նյութեր։ Դրա մեջ պարունակվում են նաև ածխաթթուներ, սպիտակուցներ, եթերային յուղեր և այլն։

Սխտորի կանոնավոր կիրառումն ամրացնում է իմունային համակարգը, բարձրացնում է օրգանիզմի պաշտպանական ռեակցիան, օգնում է պայքարել վարակների ու բորբոքումների դեմ, հանգստացնում է նյարդային համակարգը։

Այն օգտակար է նաև սրտի ու անոթային համակարգի համար, կարգավորում է սրտի աշխատանքը, նվազեցնում է թրոմբների առաջացման հավանականությունը։

Սխտորն օգնում է նաև մարսողական համակարգին, կարգավորում է աղիների գործունեությունն ու լավացնում է սննդի մարսումը։

Սխտորն ընտրելիս պետք է հաշվի առնել երկու հանգամանք՝ չորությունն ու պնդությունը։ Սխտորի խոնավությունը վկայում է այն մասին, որ այն փտած է։
Ինչ վերաբերում է չափերին, ապա նախընտրելի է միջին չափը, քանի որ այդ չափի սխտորն առանձնանում է իր նուրբ ու հաճելի համով։

Սխտորի մեջ պարունակվող եթերային յուղերի հոտը կպչում է մատներին ու երկար ժամանակ չի վերանում։ Այդ հոտից ազատվելու համար անհրաժեշտ է չժանգոտվող պողպատից աքցան, որով պետք է մոտ 10-15 վայրկյան շփել ձեռքերը սառը ջրի տակ։
Պոպղատն օգնում է չեզոքացնել տհաճ հոտը։

Ամենաթարմ