fbpx
Հասարակություն

Նշվել են բարձրահարկ շենքերի բնակիչների համար հիմնական սպառնալիքները

Ենթակառուցվածքների մաշվածությունը և բնակարանային և կոմունալ ծառայությունների վճարման պարտքերը դարձել են բարձրահարկ շենքերի բնակիչների համար հիմնական սպառնալիքներ: Այս մասին հայտնում է Российская газета-ն:

Հարցմանը մասնակցել են կառավարող ընկերությունների, ռեսուրսներ մատակարարող կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ Ռուսաստանի տարբեր մարզերից։ Կոմունալ ենթակառուցվածքների վատթարացումը բնակիչների համար վտանգավոր է համարել հարցվածների 61,6 տոկոսը։ Սպառնալիքների ցանկում հաջորդը բնակարանային և կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերն են, որի մասին նշել է հարցվածների 13,7 տոկոսը։

Հարցվածները վտանգավոր են համարել նաև տվյալ շենքում չբնակվողների մուտքը այդ շենքի տարածք՝ (հարցվածների 12,3 տոկոսը), խարդախությունը (4,1 տոկոս) և գազի հնարավոր պայթյունը (2,7 տոկոս): Հարցվողներն անդրադարձել են նաև մետաղի գողության, կառավարող ընկերության վատ աշխատանքի, հրդեհների, ընդհանուր գույքի ապօրինի օտարման, վանդալիզմի և սեյսմակայունության սպառնալիքներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ