fbpx
Առողջապահություն

Բնության գրկում շատ ժամանակ անցկացնող երեխաները հոգեկան առումով ավելի առողջ են. Environment International

Բնական միջավայրում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները հոգեպես անհամեմատ ավելի առողջ են, ասված է Գլազգոյի համալսարանի նոր հետազոտության մեջ:

Գիտաբժշկական Environment International հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաների շրջանում, որոնք ամեն օր բնության գրկում անցկացնում են ընդամենը 60 րոպե, 50%-ով ավելի կայուն են հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների նկատմամբ: Հատկանշական է, որ ամենից շատ դա օգտակար է եղել անապահով ընտանքիների երեխաներին, առանձնապես բարելավված վարքագծի և սոցիալական հմտությունների առումով:

Բացի դրանից, հետազոտությունը ցույց է տվել, որ բնական միջավայրում թեթև զբաղմունքները, օրինակ, քայլելը, նույնքան օգտակար է, որքան այդ տարածքներում ավելի աշխույժ գործունեությունը, օրինակ, վազքը:

Հետազոտողներն իրենց ուսումնասիրության մեջ կոչ են արել համագործակցել քաղաքականություն մշակողների, տեղական նախագծողների, համայնքային կազմակերպությունների և առողջապահական մասնագետների միջև՝ անբարենպաստ շրջաններում դեպի անվտանգ, որակյալ բնական տարածքներ նպաստավոր մուտք ապահովելու համար: Գիտնականները միաժամանակ ընդգծել են բնության մեջ ժամանակ անցկացնելիս առողջության օգուտների մասին տեղեկացվածության բարձրացման կարևորությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ