Boeing-ի փոխնախագահը աշխատանքից հեռացել է

Ամենադիտվածներ

Boeing-ի փոխնախագահը աշխատանքից հեռացել է

Վերջին երկու ավիավթարներից հետո Boeing-ի փոխնախագահը Էրիկ Լինդբլադը, wv պատասխանատու էր Boeing 737 MAX նոր մոդելի ինքնաթիռների արտադրության համար, հեռացել է աշխատանքից: Այս մասին հայտնում է The Seattle Times-ը:

Լինդբլադը Boeing-ում աշխատել է ավելի քան 34 տարի: Ընկերությունից հայտարարվել է, որ որևէ մեկը չի ստիպել նրան թողնել իր աշխատանքը, նա ինքն է տարեսկզբին աշխատանքից հեռանալու ցանկություն հայտնել:

Ըստ աղբյուրի՝ Լինդբադը օգոստոսին տեղափոխվել էր Ռենթոնում գտնվող Boeing-ի արտադրամաս՝ որպես ղեկավար:

Հիշեցնենք, որ նախորդ և այս տարի այդ ինքնաթիռներով իրականացված մի քանի չվերթներ ողբերգական ավարտ են ունեցել:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ