Այսօր Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել։
Նրանք հայտնել են, որ պատճառը վառելիքի մատակարարումն է։ Ըստ նրանց, արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում։ Վարորդները նշում են, որ խնդիրները սկսել են, երբ իրենց վառելիք մատակարարող ընկերությունը դարձել է CPS-ն։ Վարորդների պնդմամբ՝ խնդիրն արդեն մեկ ամիս է կա և նրանք որոշել են վերջապես բարձրաձայնել դրա մասին։
Նշենք, որ գործադուլի հետևանքով այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ խնդիրներ են ունեցել քաղաքի տարբեր վայրեր հասնելու հարցում։