Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գտնվել է այն գոտում, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները, եւ անձամբ մասնակցել բռնկման օջախների մարմանը: Այդ մասին հայտնել է Agencia Boliviana de Informacion-ը:
Ավելի վաղ Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կրակն ավելի քան 700 հազար հեկտար անտառ է ճարակել Սանտա Կրուսի դեպարտամենտում: Տեղեկացնենք,որ անտառային հրդեհներ են մոլեգնում նաեւ Բրազիլիայում եւ Պարագվայում։
