fbpx
Աշխարհ

Բոլիվիայի նախկին նախագահի դստերը թույլ են տվել հեռանալ երկրից

Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ թույլ է տվել, որ երկրից անվտանգ հեռանա նախկին նախագահ Էվո Մորալեսի դուստրը՝ Էվալիս Մորալես Ալվարադոն, ինչպես նաև բնիկ ժողովրդի պատգամավոր Մարիա Պոնյին։ Նրանք ներկա պահին Մեքսիկայի դեսպանատանն են։

Ավելի վաղ Բոլիվիայի ԱԳՆ-ն խոստացել էր օգնել 24 քաղաքական գործչի հրաժարական տված նախագահ Էվո Մորալեսի MAS կուսակցությունից՝ երկրից Մեքսիկա անվտանգ հեռանալու հարցում։

Տեղեկացվել էր նաեւ, որ Բոլիվիայի նոր իշխանությունները դատախազության հատուկ խումբ են ստեղծել, որը պատասխանատու կլինի նախագահի պաշտոնից հեռացած Էվո Մորալեսի MAS կուսակցության հետ կապված պատգամավորների եւ այլ անձանց կալանավորումների համար։

Էվո Մորալեսը հրաժարական է տվել նոյեմբերի 10-ին Բոլիվիայում սկսված բողոքների ֆոնին։ Բոլիվիայի ղեկավարի ժամանակավոր պարտականությունները ներկայումս ստանձնել է Սենատի փոխխոսնակ Ժանին Անիեսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ