Բոլիվիայի նախկին նախագահը դիմել է ՄԱԿ-ին և Հռոմի պապին

Ամենադիտվածներ

Բոլիվիան G7-ի երկրներից օգնություն է խնդրել Ամազոնի անտառների հրդեհները կանխելու համար

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը դիմել է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին և Եվրոպայի երկրներին, որ նրանք միջնորդություն ցույց տան երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությու սկսելու։

«Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամական երկրներին և կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացանում է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանդարտեցնելու համար սիրելի Բոլիվիան:

Բռնությունն սպառնում է կյանքին և սոցիալական հաշտությանը»,-գրել է նա իր Twitter-ում:

Ավելի վաղ Մորալեսը կոչ է արել երկխոսության, որին կարող են մասնակցել բոլորը՝ հասարական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները և քաղաքական կուսակցությունները:

Հիշեցնենք, որ Մորալեսը իր հրաժարականի մասին հայտնել է նոյեմբերի 10-ին իր վերընտրման հետ կապված երկրում հրահրված զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։

Այժմ նախագահի պաշտոնակատարը սենատոր Ժանին Անիեսն է։

Ամենաթարմ