fbpx
Աշխարհ

Ուկրաինական հակամարտությունը թևակոխել է նոր վտանգավոր փուլ․ Բորել

Josep Borel

Ուկրաինական հակամարտությունը թեւակոխել է նոր վտանգավոր փուլ. Այս մասին չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 5-ին, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Բորելը նախազգուշացրել է, որ սովորական պատերազմը կարող է վերաճել միջուկային հակամարտության: «Ուկրաինան անցավ հարձակման, և այդ պահից հակամարտությունը թեւակոխեց վտանգավոր փուլ, քանի որ մենք կանգնած ենք սարսափելի սցենարի հեռանկարի առաջ։ Մենք չպետք է աչք փակենք սրա վրա»,- ասաց նա։

Հոկտեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ արևմտյան երկրները ցանկանում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ձգտում են երկարացնել հակամարտությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ