fbpx
Սպորտ

ՉԼ․ Բարսելոնան 0:1 հաշվով պարտվեց Ինտերին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ակումբային հակառեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Opta-ն։ Կատալոնական թիմն իր պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի երեք անընդմեջ արտագնա խաղում ոչ մի գոլ չի խփել։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը երրորդ տուրում հյուրընկալվեց Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» եւ պարտվեց 0:1 հաշվով։

Նախորդ երկու արտագնա հանդիպումներում «Բարելոնան» 0:2 (2022/23) եւ 0:3 (2021/22) հաշվով պարտվել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

Երեք տուրից հետո «Բարսելոնան» C խմբում երրորդն է՝ 3 միավոր։ Առաջատարը «Բավարիան» է՝ 9 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ինտերն» ունի 6 միավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ