«Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել բոսնիացի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ:
2015-2018 թթ. 26-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Ռադնիկ» ակումբում, որի կազմում 2015/2016 մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը:
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և նոր առաջնության մեկնարկը Ալեքսանդր Գլիշիչն անցկացրել է Երևանի «Ուրարտուի» կազմում ` դառնալով 5 գոլի հեղինակ:
«Մի քանի անգամ խաղացել եմ «Ալաշկերտի» դեմ, իսկ հիմա արդեն ամեն ինչ կանեմ «դեղինների» կազմում գոլեր խփելու համար: «Ալաշկերտը» միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար, կարծում եմ, որ ադապտացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի»,- մեր ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց «Ալաշկերտի» նորեկը:
Այս մասին տեղեկացնում են «Ալաշկերտի» պաշտոնական կայքից։