Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրապարակել է իր թիմի հայտացուցակը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Լիխտենշտեյնի և Հայաստանի հետ խաղերի համար:
Բոսնիայի հավաքականի ամբողջական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Դարպասապահներ՝ Իբրահիմ Շեհիչ, Կենան Պիրիչ, Յասմին Բուրիչ
Պաշտպաններ՝ Դարկո Տոդորովիչ, Սեադ Կոլաշինաց, Տոնի Շունջիչ, Էրմին Բիչակչիչ, Էրվին Զուկանովիչ, Էլդար Չիվիչ, Մարկո Միխոյևիչ, Ադնան Կովաչևիչ, Զորան Կվերզիչ
Կիսապաշտպաններ՝ Ստեֆան Լոնկար, Մուհամեդ Բեիշիչ, Գոյկո Ցիմիրոտ, Միրալեմ Պյանիչ, Էլվիս Սարիչ, Ռադե Կրունիչ, Ամեր Գոյակ, Հարիս Դուլիևիչ, Դենի Միլոշևիչ
Հարձակվողներ՝ Էդին Ջեկո, Ռիյադ Բայիչ, Իրֆան Հաձիչ, Էդին Վիսկա:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Բոսնիայի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Մեր հավաքականը 4 խաղից հետո վաստակել է 6 միավոր և J խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Բոսնիան 4 միավորով նախավերջին հորիզոնականում է։