fbpx
Իրավական

Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են:

Օգոստոսի 16-ից 19-ը սպասարկվող վարչական տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները:

Տարբեր արարքների համար ոստիկանության բաժին բերվել կամ բերման են ենթարկվել մի քանի անձինք:

Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտող, միտումնավոր խախտումներ կատարող և երթևեկության մյուս մասնակցիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող օրինախախտ վարորդներ:

Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ. որոշ դեպքերով էլ՝ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ