fbpx
Աշխարհ

Բողոքի ակցիա է տեղի ունեցել Թրամփ-Էրդողան հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թրամփ-Էրդողան հանդիպումն ընթացել է բողոքի ցույցերի ուղեկցությամբ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տվյալներով՝ ցույցին մասնակցել է ավելի քան 3000 մարդ, որոնց մեջ եղել են հայեր, ամերիկացիներ, քրդեր, հույներ:

Ցուցարարները պահանջել են, որ ԱՄՆ-ը դեմ կանգնի Թուրքիայի ագրեսիային և իրավախախտումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Նրանք պահանջել են վերջ դնել Սիրիայում թուրքական ռազմարշավին, քրդերի սպանությանը, լրագրողների ձերբակալությանը, Հայաստանի շրջափակմանը, Հայոց ցեղասպանության ժխտմանն ու եկեղեցիների պղծմանը՝ վանկարկելով «Էրդողա՛ն, ահաբեկի՛չ» արտահայտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ