Մինչ Եվրոպայում ընթանում են Եվրո-2020-ի որակավորման փուլի հանդիպումները, օվկիանոսի մյուս կողմում տեղի են ունենում ընկերական հանդիպումներ: Դրանց շրջանակներում Բրազիլիան մրցել է Պերուի, իսկ Արգենտինան Մեքսիկայի հետ:
Բրազիլիա – Պերու հանդիպումը անցավ Լոս Անջելեսում: Նեյմարը միացավ իր թիմին միայն 2-րդ կեսում: Չնայած նրան, որ բրազիլացիները ողջ խաղի ընթացքում տիրում էին գնդակին ու ունեին տարածքային առավելություն, հաղթանակ տոնեցին պերուացիները: 83-րդ րոպեին Լուիս Աբրամի գրանցած գոլի շնորհիվ Պերուն նվազագույն հաշվով կարողացավ պարտության մատնել Բրազիլիային:
https://www.youtube.com/watch?v=Iz6BGP8jbts
Իսկ Արգենտինա – Մեքսիկա խաղում ֆավորիտը ջախջախիչ հաղթանակ տարավ: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին կեսում: Լաուտարո Մարտինեսի հեթ-տրիկի և Լեանդրո Պարեդեսի դիպուկ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ Արգենտինան 4-0 հաշվով հաղթեց Մեքսիկային:
https://www.youtube.com/watch?v=WNWruV7_UZs