Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերն ազատ է արձակվել 2 շաբաթ կալանավայրում անցկացնելուց հետո: Այս մասին հաղորդում է AP-ը:
Նա կալանավորվել էր կոռուպցիայի գործով:
4 դատավոր միաձայն քվեարկել է 78-ամյա քաղաքական գործչի ազատ արձակման օգտին՝ պնդելով, որ հանգամանքները չեն արդարացնում նախնական կալանքը:
Տեմերը մեղադրվում էր Ռիո դե Ժանեյրոյում ատոմային էլեկտրակայանի կառուցման պետական պայմանագրի փոխարեն շինարարական ընկերությունից կաշառք ստանալու մեջ:
Նա չի ընդունում մեղադրանքը: